Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 25-03-2026

Ըստ էության․ Ալեն Սիմոնյանը տժժում է, քանի որ անպատիժ է մնացել, բայց դա թանկ է նստելու

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Արցախի վերածնունդ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանին։

Նրա հետ խոսել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիայի, դրանից ակնկալիքների, Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արմինե Մոսիյանի միջև վիճաբանության, մանկահասակ երեխայի ներկայությամբ նրան ու արցախցիներին «փախածներ» անվանելու, միջադեպից ժամեր անց հանրային ճնշման ներքո ներողություն խնդրելու, դրա անկեղծ լինելու, իշխանական լրատվամիջոցների ու իշխանության համակիրների կողմից արցախցի կնոջը թիրախավորելու, ներքին քքարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքագծի, հանրության վստահության վրա նման պահվածքի ազդեցության, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին Փաշինյանի ցուցումով հեռացնելու, ընդդիմության վրա Ալեն Սիմոնյանի տժժալու հայտարարության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Ալեն Սիմոնյանն անպատիժ է մնացել, բայց այդ տժժալը թանկ է նստելու»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վախեցած է և նրա վարկանիշը բավականին իջած է և այն, որ նա ասում է, թե արցախցիներին «փախած» է անվանել էմոցիաների վրա, հիմարություն է․ «Էմոցիաների տակ Արցախը ճանաչե՞ց Ադրբեջանի մաս»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի