Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:06 27-04-2023

Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ այսօրվանից՝ ապրիլի 27-ից, մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։

Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, որն առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է եղել ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ոլորտներից որևէ մեկում գործող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022 թ․ դեկտեմբերի 13-ից մինչև 2023 թ․ փետրվարի 28-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից, կամ ավարտվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի նախարարության կայքում և ֆեյսբուքյան էջում։

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. մայիսի 5-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում։

Գրավոր դիմում ներկայացնելու համար անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի առկայությունը պարտադիր է։

Դիմումներն ընդունվում են նախարարության աշխատակազմի Միասնական սոցիալական ծառայություն գործակալության բոլոր տարածքային ստորաբաժանումներում։

Այդ ստորաբաժանումների հասցեներն են՝
ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.
ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.
ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.
ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.
ք. Մարտակերտ, Սախարովի 15։

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով։

Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին:
Աջակցության տրամադրումը մերժելու դեպքում դիմումները կրկին չեն ընդունվի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով