copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:39 27-04-2023

Գոհունակության ճիչ արձակող գորշ գայլի պատկեր է հայտնվել Դավթաշենի կամրջի սկզբնամասում․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Դավթաշենի կամրջի սկզբնամասում՝ պատի վրա, ոռնացող գորշ գայլի նկար է հայտնվել։

Քաղաքացիներն այն նմանեցնում են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշին, թեև նրա վրայի գրությունը ռուսերեն է։

Ըստ ընթերցողներից մեկի ահազանգի՝ ռուսերեն տառերով գրված ТОЙ-ը թյուրքական լեզուներով նշանակում է տոն, իսկ АУФ-ը գայլի գոհունակության կանչն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։