Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:16 27-04-2023

Խանութներում թիթեղյա տարայով Կոկա-Կոլայի դեֆիցիտ է

Երևանյան խանութներում թիթեղյա տարայով 0,25լ Կոկա-Կոլայի դեֆիցիտ է։

Գազավորված այս ըմպելիքը կամաց-կամաց թանկացավ՝ 200-ից դառնալով 250 դրամ, իսկ այսօր արդեն դժվարությամբ է գտնվում։

Դրանց փոխարինելու են եկել փոքր պլաստմասե տարայով կոկա-կոլաները, որոնք վաճառվում են 200 դրամ։ Սակայն ըմպելիքի սիրահարները նշում են, որ թիթեղյա տարայով կոլան այլ համ ունի։

Տնտեսվարողները ապրանքի դեֆիցիտը պայմանավորում են ռուսական սանկցիաներով։

Ամենից շատ դիտված