Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:48 25-04-2023

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի և բանակում օրերս հակառակորդի գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի և մյուս հերոսների հիշատակը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը նշեց՝ երեկ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն էր, այսպիսով առաջարկեց մեկ րոպե լռությամբ հիշել նահատակների հիշատակը:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելուց հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ այսօր երկու օր առաջ հակառակորդի կրակոցից զոհված Արտյոմ Պողոսյանի հուղարկավորության օրն է: ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի և բանկում զոհված մյուս քաջորդիների հիշատակը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 8 հարց է ընդգրկված։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը