Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:49 17-04-2023

Հայաստանն այսօր պետք է պահանջի փակել Ադրբեջանի օդային սահմանը ու ոչ թե բանակցի․ Դավիթ Գալստյան

«Պետք չէր ժողովրդի մեջ սերմանել այն գաղափարը, իբր Հայաստանն ու Արցախը առանձին են, ապա կա փրկություն։ Պետք է բոլորս հասկանանք, որ չկա նման բան․ եթե վտանգված է Արցախը, ապա վտանգված է Հայաստանը, և հակառակը։ Այս հարցերը առանձնացնելը դառնում է մեր կործանման սկիզբը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ պետք է ժողովուրդը հասկանա ու հեռացնի այս իշխանությանը կամ բերի այն մի դաշտ, որտեղ կկայացվեն հանուն հայ ժողովրդի որոշումներ, այլ ոչ թե հանուն աթոռի, այդ ժամանակ սահմանների հարցը կլուծվի։

Անդրադառնալով հարցին՝ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ինչ կշահի, Դավիթ Գալստյանը արձագանքեց․ «Անկախություն ճանաչելը միայն ասելով չէ։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ստեղծել համապատասխան նախապայմաններ և ներկայացնի այդ ամենը միջազգային հանրությանը։ Եթե ազգի մի մասը շրջափակման մեջ է, և միջազգային հանրությունը չի փորձում լուծում տալ, ապա Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, և բոլոր կարող ուժերով փորձի լուծում տալ հարցին։ Հայաստանը այսօր պետք է պահանջի փակել Ադրբեջանի օդային սահմանը։ Ոչ մի բանակցություն, ոչ մի հանդիպում։ Բանակցել միայն պետք է Արցախի ապաշրջափակման հարցերով։ Հայաստանն այսօր կեղծ խաղաղության օրակարգում է․ մատը մատին չի խփում Արցախի ապաշրջափակման համար։ Սա անընդունելի պետք է լինի յուրաքանչյուր հայի համար»։

«Արդարություն» խմբակցության ղեկավարը պատերազմի վտանգը տեսնում է․ «Պատերազմի վտանգը միշտ կա։ Երբ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, այդ օրվանից վտանգը կախված է։ Պատերազմից հետո էլ մենք չունեցանք կամք ու վճռականություն հեռացնել այս իշխանությանը, բերել նոր բանակցող ու կարգավորել խնդիրը։ Տեղի ունեցավ հակառակը․ օր օրի խորացնում ենք այս իշխանությունների պաշտոնավարումը, ինչը վտանգում է Հայաստանի Հանրապետության և Արցախի լինել-չլինելը։ Պետականության կորստի վտանգի առաջ ենք կանգնած»,-ընդգծեց Դավիթ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը