Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 22:38 16-04-2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանկարծակի պատռվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանկարծակի պատռվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Կադրերում երևում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները վնասված են։



Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։

Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից դիզայներ Արամ Նիկոլյանը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։


Ամենից շատ դիտված