copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:37 25-03-2023

Մասնակցելով թուրքական օրակարգով պրոցեսին՝ ՀՀ-ն ինքնակամ դառնում է այդ երկրի սպասարկուն

«Սա այն դեպքերից է, երբ Հայաստանին, ըստ էության, ոչինչ չի կարող տալ այդ գործընթացը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով առաջիկայում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար բացելու հնարավոր գործընթացին։

«Նախ և առաջ, Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրները բավական խորքային են, և դրանց լուծման հեռանկարն այս պահին չի նշմարվում, այն էլ հայանպաստ լուծման։ Երկրորդ՝ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար սահմանի բացումը ես շարունակում եմ ընկալել Թուրքիայի իմիտացիոն քայլերի շրջանակներում, որի հիմնական թիրախն արտաքին լսարանին ի ցույց դնելն է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը շարժվում է, այն ունի կոնկրետ ձեռքբերումներ, դրսևորումներ»,- ասաց նա։

Իրականում, սակայն, Թուրքիան դա ծառայեցրել է ընդհանուր իմիտացիոն քաղաքականությանը, որտեղ, ըստ թուրքագետի, Հայաստանն ու Արցախը շահ չունեն։

«Այսինքն, սա մեծամասամբ թուրքական օրակարգով պրոցես է, որին Հայաստանն ու այս պահին Հայաստանը ներկայացնող դիվանագետները մասնակցում են կա՛մ չգիտակցելով, կա՛մ ինքնախաբեության տենդենցով շարժվելով»,- ասաց նա։

Թուրքագետի համոզմամբ՝ Հայաստանն այս պարագայում հանդես է գալիս առավելապես որպես ծառայություն մատուցող երկիր, որից օգուտը չնչին ու անգամ զրոյական է։

«Այն պարագայում, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև կան լրջագույն խնդիրներ, երբ Թուրքիան էքզիստեցիալ վտանգ է Հայաստանի ու Արցախի համար։ Խոսել, ուրախանալ ու լուրջ դեմքով ձեռքբերում համարել սահմանի ռեժիմի սպասվող փոփոխությունը պարզապես ինքնախաբեություն է։ Եթե Հայաստանը հրաժարվում է գործոն լինելուց և ցանկանում է դառնալ ուղղակի սպասարկու երկիր տարածաշրջանում, ապա այս ճանապարհը կարող է «օգնել», որպեսզի Հայաստանը դառնա սպասարկու և միջանցքային երկիր այս տարածաշրջանում։ Կարծում եմ, որ դա չէ Հայաստանի իրական շահը և, կարծում եմ, որ ցանկացած արժանապատիվ իշխանության համար Թուրքիայի հետ շփման յուրահատուկ մեթոդներ ու միջոցներ կան»,- ասաց նա։

Փորձագետը հիշեց այդ երկրի հետ բարդ հարաբերություններ ունեցող ևս մեկ երկրի ղեկավարի օրինակը, որը Թուրքիայի հետ հարաբերություններում կարողանում է արժանապատիվ պահվածք դրսևորել։

«Տարածաշրջանում կան խաղի կանոններ, աշխարհում կան քաղաքական խաղի կանոններ։ Տարածաշրջանում խաղի կանոնները լավագույնս գիտակցում ու դրանով առաջնորդվում, իրականում դուխով լիդեր է Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը։ Նա, Թուրքիայի հետ ունենալով խնդիրներ, մինչև հիմա նույնիսկ չի էլ համաձայնում հանդիպե Էրդողանի հետ։ Նա նախապայման է դրել, որ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն պարագայում, երբ թուրքական զորքերը կլքեն Սիրիայի տարածքը։ Իսկ այս իշխանության պարագայում, մարդիկ շատ մեծ ուշախությամբ ու ժպիտներով հանդիպում են թուրք տարբեր պաշտոնյաների հետ՝ մոռանալով, որ 5000 զոհերի ու Արցախի մեծ մասին կորստի ամենակարևոր շահառուն Թուրքիան է»,- ասաց նա։

Այս փաստից բխող մյուս բոլոր քայլերից ելներով, փորձագետը տեսակետ հայտնեց, որ ներկա իշխանությունները կարող են որևէ քայլ ձեռնարկել՝ երկիրը զերծ պահել Թուրքական շահերի սպասարկուի դերից։

«Չեմ կարծում, թե ներկա իշխանությունների պարագայում հնարավոր կլինի անել որևէ քայլ, որը Հայաստանին կօգնի ոչ թե դառնալ թուրքական շահերի սպասարկու, օգնել թուրքական բիզնեսին կամ թուրքական կոմունիկացիաներին, այլ առաջնորդվել Հայաստանի շահերով։ Միայն հեռանալով օգուտ կտան»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ