copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:44 24-03-2023

Դատախազությունը հրաժարվել է Նոյեմբերի 9-ի հայտարարությանը քրեաիրավական գնահատական տալ

ՀՀ պահեստազորային զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ «Դատախազության խայտառակ պատասխանը կապիտուլյացիոն փաստաթղթի վերաբերյալ» խորագրով։

«Շնորհիվ անկախ մամուլի աջակցության՝ հանրությունը իրազեկված է, որ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին՝ ըստ էության հանցագործության մասին տեղեկատվություն հայտնելով և խնդրելով տրամադրել ՀՀ դատախազությայն իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ այդմ, կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ: ՀՀ դատախազությունից 22.03.23 թ-ի ելից համարի բացակայությամբ պատասխանել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Ա. Խաչատրյանը՝ հայտնելով, որ ՀՀ դատախազությունը պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, ըստ էության, քրեաիրավական դիրքորոշում ներկայացնելու լիազորությունով օժտված չէ: Տպավորություն է, որ Աննա Վարդապետյանը կարծում է, թե ինքը մինչ օրս վարչապետի օգնականն է և իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով և քրեական գործերը խմբագրելով: Պատասխանից ակնհայտ է, որ «Հեղափոխական Հայաստանում» իրավապահ մարմինները, կաշկանդված են պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական տալուց, քանզի օրվա իշխանությունը ձևավորել է երկակի ստանդարտների համակարգ, և վերջիններս անձեռնամխելի են:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսում խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, ուստի ուրախությամբ հայտնում ենք, որ այդ գաղափարին արձագանքել են բազմաթիվ փաստաբաններ և իրավապաշտպաններ: Մոտ օրերս ձևավորվելու է փաստաբանական խումբ և վերջիններիս աջակցությամբ համապատասխան բողոքով դատական կարգով վիճարկելու ենք դատախազության անգործությունը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր աջակիցներին և լրատվամիջոցներին։ Հ.Գ. ՀՀ ՊՎԾ-ի պաշտոնական կայքէջի 24.01.2023 թ. պաշտոնական հայտարարության համաձայն՝ քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ»,- ասված է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը