copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:51 20-08-2022

Ապագա դավաճանությունները կանխելու համար պետք է նախորդ դավաճանություններին պատշաճ գնահատական տալ․ Կարեն Հեքիմյան

«Մերձբալթյան բոլոր երկրներում թանգարաններ կան, որտեղ փակցված են այդ երկրների պետական դավաճանների լուսանկարները և նկարագրված են վերջիններիս դավաճանությունների մանրամասները: Այդօրինակ ձևաչափը չի բացառում, սակայն էապես նվազեցնում է ապագայում հնարավոր դավաճանությունների ռիսկը, քանզի խելամիտ մարդիկ երբեք չեն ցանկանա, որ իրենց լուսանկարը ևս հայտնվի դավաճանների լուսանկարների շարքում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Մեր երկրում դավաճանների պակաս չկա: Ինչպե՞ս է հանձնվել Սասունը, Կարսը, Մուշը, Սուրմալուն, Նախիջևանը: Ու՞մ նախաձեռնությամբ է հանձնվել Արծվաշենը: Ի վերջո, ո՞վ է նպաստել Ակնայի, Քարվաճառի, Կովսականի, Սանասարի, Ջրականի, Հադրութի, Շուշիի, Բերձորի, Աղավնոյի հանձնմանը:

Արդյո՞ք մենք գիտենք անուններ:

Իհարկե, գիտենք:

Արդյո՞ք մենք ունենք լուսանկարներ:

Իհարկե, ունենք:

Եթե մեր ավագ սերնդակիցները թանգարաններում տեսնեին 20-րդ դարի սկզբի դավաճանների լուսանկարները, ապա 20-րդ դարի վերջում Արծվաշենը չէին հանձնի:

Եթե մեր կրտսեր սերնդակիցները թանգարաններում տեսնեին Արծվաշենը հանձնողների լուսանկարները, ապա գոնե կմտածեին Քարվաճառը, Բերձորն ու Աղավնոն հանձնելուց առաջ:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Կարսը, Մուշը, Զեյթունը հիշելու համար նույնանուն ռեստորաններ ենք բացում, Արծվաշենի հիշատակին նվիրված հուշահամալիր ենք կառուցում, շուտով նույն կերպ Բերձորն ու Աղավնոն ևս «կհավերժացնենք»: Եվ ի՞նչ կստանանք արդյունքում: Ոչինչ: Ապագայում Երևանն ու Գյումրին հանձնողները կրկին կխուսափեն պատասխանատվությունից, քանզի վստահ կլինեն, որ իրենց սերնդակիցները Գլենդելում կամ Փարիզում, առավելագույնը՝ «Երևան» կամ «Գյումրի» ռեստորան են բացելու և միայն այդպես Երևանն ու Գյումրին հիշեն:

Համոզված եմ, որ մերձբալթյան պետությունների օրինակով, հանրային վայրերում մեզ մոտ պետք է փակցված լինեն այս կամ այն բնակավայրի հանձնման հետ նույնականացվող անձանց լուսանկարները: Օրինակ՝ Ճամբարակում Արծվաշենի հուշահամալի՞ր եք կառուցել: Լավ եք արել: Արծվաշենի հանձնման հետ նույնականացվող անձանց լուսանկարներն էլ հուշահամալիրի պատին փակցրեք, որպեսզի իմ և ձեր երեխաներն այդ լուսանկարները տեսնելով, բացառեն դավաճանությունը: Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց Արծվաշենի հուշահամալիրի եղևնիների տակ կհայտնվեն Արծվաշենը հանձնողների թոռներն ու ծոռները և առանց ամաչելու Ճամբարակն էլ կհանձնեն:

Ապագա դավաճանությունները կանխելու համար, պետք է նախորդ դավաճանություններին պատշաճ գնահատական տալ: Դա ամբողջ աշխարհ է հասկացել: Մենք բացառություն ենք»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել