Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:53 05-04-2024

Չեմ կարող գնահատական տալ Մանսուրյանի՝ ստորագրությունը հետ վերցնելուն. հայտնի դերասանի արձագանքը

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը այսօր անդրադարձել է «Գոյ» թատրոնի կողմից իրականացվող ստորագրահավաքին։

Մաեստրոն հայտարարել է այն մասին, որ միջոցառումներից մեկի ժամանակ թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը մոտեցել է իրեն, ներկայացրել ստորագրահավաքի նպատակի մասին և խնդրել իր մասնակցությունը։ Ինքն էլ, վստահելով դերասանին և իր ասածներին, չի ընթերցել փաստաթղթի բովանդակությունը, ստորագրել է այն։ Հիմա, սակայն, Մանսուրյանը խնդրում է պահի ազդեցության տակ արված ստորագրությունը չշահարկել, կամ համարել հետ կանչված։

Oragir.News-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ներկայացրել է դեպքի ողջ մանրամասները։

«Ես պարոն Մանսուրյանի հետ խոսեցի, կոնկրետ, հստակ ասացի խնդիրը, որ «Գոյ» թատրոնի մասին է այս նամակ-դիմումը վարչապետին, որտեղ ֆիքսվում է շատ կարևոր ու պարզագույն մի բան․ մենք մնում ենք մեր տարածքում, որտեղ 35 տարի շարունակ ստեղծագործել ենք, բայց ոչ թե պետական, այլ ինքնֆինանսավորմամբ»։

Թոփալյանը հրաժարվեց որևէ գնահատակ տալ Տիգրան Մանսուրյանի քայլին․

«Դա մաեստրոյի՝ Տիգրան Մանսուրյանի որոշելիքն է, և ես չեմ կարող որևիցե գնահատական տալ, որովհետև այդպես է համարել ճիշտ և վերջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ