copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:25 30-03-2023

ԲԴԽ-ն, դուրս գալով սեփական իրավասությունների ոլորտից, գնահատական է տվել դատավորի մասին իմ հայտարարությանը․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հանդես է եկել հայտարարությամբ՝ առերևույթ դուրս գալով սեփական իրավասությունների ոլորտից ու գնահատական տալով դատավորի մասին իմ՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, այնինչ դրա վերջնական գնահատական տվողը միայն իրավասու դատարանն է:

ԲԴԽ-ն միաժամանակ առերևույթ փորձում է ցուցում տալ Քննչական կոմիտեին՝ քրեական գործ հարուցել իմ նկատմամբ՝ իբրև թե դատավորին վիրավորելու համար։ Մինչդեռ ամբողջ դատական գործընթացի ժամանակ պարզ էր, որ տեղի է ունենում ապօրինություն, և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել, ինչը հաստատվեց դատավոր Էդգար Հովհաննիսյանի կայացրած կողմնակալ ակտով։

Խնդրեմ, կսպասեմ Քննչական կոմիտեի արձագանքին։ Այնքան փաստեր դնեմ սեղաններին, որ իրենք սկսեն մտածել, թե ինչպես նոր պաշտպանություն գտնեն իրենց դատավորի համար։

Զավեշտալի է, որ ԲԴԽ-ի հայտարարությանը շտապել է հրապարակային լայք դնել արդարադատության նախարարը։

Հրաշալի սինքրոն աշխատանք է օրենքով միմյանց հետ որևէ փոխկապակցվածություն չունեցող մարմինների միջև»։

ԲԴԽ-ի հրապարակմանը ծանոթացեք այստեղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի