copy image url
Ներքին 5 ժամ առաջ - 21:26 05-09-2026

Հայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարիի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքի, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և գործարար շփումների ակտիվացման հնարավորությունները։