copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:14 20-03-2023

ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոի (ՀԴԲ) ՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին և Հետաքննությունների Դաշնային Բյուրոյին՝ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում սերտ համագործակցության համար։

Տիկին Հեդեր Բերգը գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ հաստատված փոխվստահության և գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նշելով, որ իրենք միտված են շարունակելու հայկական կողմի նախանշած առաջնահերթությունների շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված նոր նախագծերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից առավել կարևորված՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները, դրանցից բխող փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու, նշված ուղղություններով տեղեկատվության փոխանակման կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Այս առումով գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված արագ արձագանքման ձևաչափի արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
11:57 Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր հեռահար հրթիռներ է փորձարկել՝ Ռուսաստանին հարվածելու համար