Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 10:55 06-08-2026

Դեպքեր են եղել, որ խաղացողը փողոցում կանգնեցրել է, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»

Բոլոր խաղատնային ոլորտի գործառույթները անցնելու են պլատֆորմի միջոցով։ Ինչ տեղի ա ունենալու խաղային ոլորտում, էդ ամբողջ համակարգը գործելու ա էս պլատֆորմի միջոցով։ Այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ, մենք ստվերը բացառելու ենք, սահմանափակումները կիրառելու ենք, հարկային գործիքներ ստանալու հնարավորություն են ստանալու։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետը։

«Հույս ունեմ՝ մենք կօգնենք բազմաթիվ մարդկանց։ Դեպքեր ա եղել մարդը փողոցում մոտեցել, ասել ա՝ չեմ կարում, մի բան արեք էս պրոբլեմից փրկեք կամ ընտանիքի անդամը դիմում գրի՝ էս մարդուն արգելեք խաղադրույք կատարի և հասանելիություն ունենա»,- նշեց Փաշինյանը։