copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:31 28-08-2024

Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի պատվիրակությանը

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում:

Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ամենօրյա աշխատանքը, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, համատեղ իրականացված վերապատրաստումները։

Քրեական ոստիկանության վերաիմաստավորման շրջանակում Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳՆ կրթահամալիրում ընթացող ապագա քրեական ոստիկանների վերապատրաստումներին։

Այդ գործընթացում փոխնախարարը կարևորել է օպերատիվ տվյալների մշակման և վերլուծության ուղղությամբ Բյուրոյի գործընկերների հետ փորձի փոխանակման և վերապատրաստումների անցկացման անհրաժեշտությունը , ինչը թույլ կտա շարունակելու ամրապնդել և կայունացնել ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացումը։

Վերապատրաստման արդյունքում ապագա ծառայողները հնարավորություն կունենան կատարելագործել գիտելիքները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ապօրինի միգրացիայի, կիբեռհանցավորության և այլ ուղղություններով։

Ալեքսանդր Թիգույը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակման շրջանակում ՆԳՆ կրթահամալիրի հետ ձևավորել համագործակցություն։

Քննարկվել են ծառայողների ուսումնառության, կրթական հնարավոր ուղղությունների ակտիվացման, ինչպես նաև այլ հարցեր։

Քննարկվել է նաև հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցության օրակարգը։

Օգոստոսի 28-ին Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։

Պատվիրակության անդամները ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ հետևել են ապագա քրեական ոստիկանների և պարեկների վերապատրաստման դասընթացներին, ծանոթացել կրթական չափորոշիչներին և առանձնահատկություններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից