Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:22 07-02-2023

Բանկերը բարձրացնում են վարկերի տոկոսները, ԿԲ-ն բանկերի խախտումների վերաբերյալ տեղեկատվություն է հայցում

Բանկերը շարունակում են բարձրացնել վարկերի տոկոսադրույքները։

Oragir.News-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ընդ որում՝ մեզ դիմող քաղաքացիները նշում են, որ տոկոսադրույքների բարձրացումը ոչ թե մեկ բանկի կողմից է արվում, այլ համատարած բնույթ է կրում։ Խնդիրն այն է, որ լողացող տոկոսադրույքով վարկերի դեպքում տոկոսադրույքը կարող է փոխվել, երբ Կենտրոնական բանկը բարձրացում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բանկերը նույնպես բարձրացնում են տրված վարկերի տոկոսադրույքները, սակայն այն դեպքում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազում է, այն երբեք չի իջնում վարկառուների համար։

Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ այս անգամ վարկերի տոկոսադրույքները բարձրացել են միանգամից 3-5 տոկոսով, այնքան, ինչքան նախատեսված է պայմանագրով։ Պետք է նկատել, որ տոկոսադրույքի բարձրացման պատճառով վարկառուները բազմաթիվ ֆինանսական դժվարությունների առաջ են հայտնվել, հատկապես, եթե ամսական վճարվող գումարը շատ է, ապա այդ գումարը կարող է ավելանալ ընդհուպ 50-100 հազար դրամով։ Այդ իսկ պատճառով շատերը դիմումներ են գրում եւ վարկերը տեղափոխում այլ բանկեր, սակայն տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը համատարած է, ուստի սա ևս չի կարող ելք համարվել։

Oragir.News-ը հարցումներ էր ուղարկել Կենտրոնական բանկ և Բանկերի միություն՝ խնդրելով պարզաբանումներ տալ մի քանի հարցի, օրինակ, թե ինչպես են բանկերը որոշում, թե որքան պետք է բարձրացնեն վարկի տոկոսադրույքները, արդյոք դա որևէ կերպ վերահսկցվում է, թե՝ ոչ, և ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման դեպքում վարկերի տոկոսները չեն իջնում։ Կենտրոնական բանկից մեզ պարզաբանել էին, որ մատուցվող ծառայությունների, այդ թվում՝ վարկերի պայմանները, բանկերը սահմանում են ինքնուրույն։

«Ընդ որում՝ վարկային պայմանագրերով սահմանվում են ինչպես վարկի տոկոսը, այնպես էլ տոկոսի փոփոխման պայմանները։ Միաժամանակ, ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ֆինանսական կազմակերպությունները նախքան համապատասխան պայմանագրերի կնքումը սպառողին ներկայացնում և պարզաբանում են պայմանագրի, այդ թվում՝ էական պայմանները, հիմնական ռիսերը, ինչպես նաև գործող պայմանագրերում պայմանների նախատեսվող փոփոխությունների դեպքում նախօրոք տեղեկացնում են սպառողին։ Կենտրոնական բանկն իր հերթին պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում այս գործընթացի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում է օրենքով իրեն վերապահված միջոցառումները։ Եթե առկա են դեպքեր, որտեղ խախտված են նշված պայմանները, ապա խնդրում ենք այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին»։

Բանկերի միությունից էլ մեզ պատասխանել էին․ «ՀՀ առևտրային բանկերի կողմից լողացող տոկոսադրույքի վերանայման պատճառների և չափի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք դիմել այն առևտրային բանկերին, որոնց կողմից կատարված համապատասխան փոփոխության վերաբերյալ ունեք հստակ տեղեկատվություն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի