Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:50 27-01-2023

Օկուպացված Ակնայի շրջանում հզոր պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնայի (Աղդամ-խմբ) շրջանում հայկական ուժերի կողմից տեղադրված բարձր հզորության ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը՝ հղում անելով Ադրբեջանի պետական ականազերծման գործակալության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Ակնայի շրջանի տարածքում հայտնաբերվել են 240 մմ տրամաչափի 9M24F մեկ տուրբոռեակտիվ հրթիռի և ավելի քան 30 հատ 120 մմ տրամաչափի ականանետներ։ Վերջիններս եղել են իրար միացված ու տեղադրված են եղել ճանապարհի եզրին՝ հողե թմբերի ներսում։

Նշվում է, որ հայտնաբերված յուրաքանչյուր 120 մմ ականանետային պարկուճ պարունակում է ավելի քան 3 կգ պայթուցիկ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ նման արկերը տեղադրվել են մարդկանց և տեխնիկայի զանգվածային ոչնչացման համար։

Ադրբեջանի պետական ականազերծման գործակալությունը տեղեկացրել է, որ Արցախի օկուպացված տարածքներում շարունակվում են ականազերծման աշխատանքները։

«Նմանատիպ իրավիճակները, որոնց մենք բախվել ենք վնասազերծման գործողությունների ընթացքում՝ հատուկ ձևի պայթուցիկ սարքեր, պայթուցիկ թակարդներ, վկայում են ահաբեկչության մասին, որը թշնամու կողմից ուղղված է խաղաղ բնակչության դեմ՝ մահացու պայթյուն կազմակերպելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան