Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:06 14-01-2023

Եթե աշխարհը չի ուզում նորից հանդիպել հայ ծայրահեղականներին, ապա պետք է արձագանքի Արցախում կատարվողին. Արթուր Վարդանյան

«Երեք ուղի կա․ դրանցից մեկը ազգային համախմբումն է, երկրորդը դիվանագիտական մեծ քաղաքական գործոնն է, որ պետք է մենք կարողանանք առաջ տանել, ինչն ինձ համար լիարժեք չէ, և երրորդը Սփյուռքն է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, «Հայոց վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը՝ խոսելով ներկա պահին Արցախում ստեղծված իրավիճակի ելքից։

«Մնացածը ազգային համախմբման միջոցով մենք պետք է կարողանանք կոտրել այն փակ դարպասները, որը որ այս պահին կա դեպի Արցախ»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ մենք նախ հույսներս մեր վրա պետք է դնենք. «Եթե մենք ինքներս չենք պայքարում, հանուն Արցախի պատրաստ չենք բարձրանալ դիրքեր, սահմանը պահել, ոչ մեկը դա մեր տեղը չի անի»։

Վարդանյանը ասաց նաև, որ մենք այսօր ունենք բոլոր պայմանները ծնկի չգալու համար։ Ըստ Վարդանյանի՝ մենք ունենք փորձ, հասկացել ենք, թե ովքեր են դավաճանները, ինչպես պետք է պայքարել ընդդեմ թշնամու, որոնք են թշնամու առավելությունները և որոնք են մեր թերությունները։

«Աշխարհը մտածում է, որ մենք նստելու ենք, նայենք, թե ինչպես է 12000 մարդ կոտորվում։ Եթե մեզ տանեն ծայրահեղության, աշխարում կծնվեն ծայրահեղականներ, եթե աշխարհը չի ուզում հերթական անգամ հանդիպել հայ ծայրահեղականների, ապա պետք է ուրեմն արձագանքի, եթե ոչ, միանշանակ թույլ չենք տալու, որ հայ մանուկները սովից մահանան, կամ թուրքի ձեռով մորթվեն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի