Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:55 12-01-2023

Նամակներ եմ ստանում, ասում են՝ ուզում եմ ուսուցչի աշխատանքի ընդունվեմ, ծանոթ չունեմ, չեմ կարողանում. Փաշինյան

Կան մարդիկ, որոնք դասախոս են եղել կամ հիմա էլ են աշխատում և հիմա դիմում են, որպեսզի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցեն: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում մենք այդպիսի մեխանիզմ չենք նախատեսել, ատեստավորման ծրագիրը բաց էինք պահում միայն գործող ուսուցիչների համար: Հիմա, օրինակ, դասախոսն ասում է՝ այս փոփոխությունից հետո ուսուցչական աշխատանքը ինձ սկսել է ավելի հետաքրքրել»,- ասաց վարչապետը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվելով՝ հիմա հնարավորություն տալի՞ս են մարդկանց վերադառնալ հանրակրթության ոլորտ: Նախարարն էլ պատասխանեց, որ տարվա ընթացքում հնարավորությունը կարող է բացվել:

Վարչապետն իր հերթին ասաց, որ խոսքը կարող է վերաբերվել նաև նոր ավարտածներին, ովքեր, հնարավոր է ցանկանան նախ ատեստավորվել, ապա ընդունվել աշխատանքի: «Գուցե ատոստավորված լինելը որոշիչ հանգամանք լինի ուսուցչի տեղի համար մրցույթում: Խոստովանեմ, ես նամակներ եմ ստանում, ասում են՝ որպես ուսուցիչ ուզում եմ ընդունվել աշխատանքի, բայց քանի որ ծանոթ չունեմ, չեմ կարողանում: Եթե այս չափանիշը նույնպես մտցնենք, կամավոր ատեստավորվել է, մրցույթի է մասնակցում, մյուս մասնակիցներն ատեստավորված չեն, մենք ակնհայտորեն պետք է ատեստավորվածին ընդունենք աշխատանքի: Դա շատ տրամաբանական է

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի