copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:44 29-12-2022

Սևանա լճի մակարդակը տարեցտարի իջնում է՝ գրանցելով բացասական հաշվեկշիռ


Արդեն 2 տարի շարունակ Սևանա լիճը գրանցում է բացասական հաշվեկշիռ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2021թ. լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել էր 9 սմ-ով և կազմել է 1900.43 մ: 2022թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900․28 մ, ինչը 15 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․43 մ-ից։ Ստացվում է, որ 2020թ-ի համեմատ երկու տարում լճի մակարդակն իջել է 24 սմ-ով:

Ուշագրավ է, որ 2021թ. լճի մակարդակի անկումն ի թիվս տարբեր գործոնների պայմանավորված էր նաև հավելյալ ջրառով. լճից իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ:

Մինչդեռ 2022թ. լճից բաց է թողնվել օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խմ չափաքանակից քիչ՝ 165․063 միլիոն խմ ջրառ, ինչպես նաև տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 162.576 միլիոն խմ ջուր, սակայն լճի մակարդակը չի բարձրացել:

Լճի մակարդակի անկումն ուղեկցվում է լճի ջրի որակի վատթարացմամբ, որի ցուցանիշը լճի ծաղկումն է կապտականաչ ջրիմուռներով:

Լճի մակարդակի նվազումը պայմանավորված է ինչպես ջրառով, այնպես էլ տեղումների բացակայությամբ, Սևանա լիճ թափվող գետերի սակավաջրությամբ:

Հիշեցնենք, որ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով: 2030թ-ին լճի մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը: Սակայն տարեցտարի լճի մակարդակն ավելի խոշոր բացասական հաշվեկշիռ է գրանցում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ