copy image url
Խոսք 5 տարի առաջ - 12:51 24-05-2021

Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է

ՀՀ ՏԿԵՆ ջրայի կոմիտեի ոռոգման վարչության խորհրդատու Սասուն Միրոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով։

Նա հայտարարությունը է տարածել, որ լճի մակարդակը բարձրացել ու կազմում է 1900.88 մ (24.05.21 թ.), որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։

«Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 24․05․2021թ․ ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել ավելի քան 100 մլն խմ ջուր։

Օրագիր.news-ի այն հարցին, թե ինչի շնորհիվ է լճի մակարդակը բարձրացել ՀՀ ՏԿԵՆ ջրայի կոմիտեի ոռոգման վարչության խորհրդատու Սասուն Միրոյանը պատասխանեց, որ դա ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման շնորհիվ է․ «Սևանա լճի մակարդակը բարձրացել է նրա մեջ լցվող 28 փոքր ու միջին գետերի և Արփա-Սևան ջրատարի ճիշտ օգտագործման շնորհիվ»։

Իսկ այն հարցին, թե արդյոք լճից ոռոգման ջուր կտրվի գյուղացիներին, վերջինս պատասխանեց, որ դրա համար պիտի լինի կառավարության համապատասխան որոշում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում