copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:45 08-12-2022

«Երկրաշարժի դեպքում տարահանման իրականացում» թեմայով վարժանք Աբովյան բնակավայրի մանկապարտեզում

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է գործնական վարժանք՝ «Երկրաշարժի դեպքում տարահանման իրականացում» թեմայով։



Այն անցկացվել է «Աղետների դիմակայության օր» միջոցառումների շրջանակներում Արարատի մարզի Աբովյան բնակավայրի մանկապարտեզում։



Ուսումնավարժանքին ներգրավվել են վարչության աշխատակիցներն ու Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության գծային բրիգադը և ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։



Առաջին փուլում նախադպրոցական ուսումնական հաստատության սաների մասնակցությամբ իրականացվել է թեմատիկ միջոցառում, վարժանքի երկրորդ հատվածում՝ տարահանում, փրկարարական աշխատանքներ իրականացում և առաջին բուժօգնության ցուցաբերում:



Ուսումնավարժանքի ընթացքին հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի ՄՓՎ պետ Արսեն Ղուկասյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Աբովյան բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը։


Ուսումնավարժանքի մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը նախադպրոցական հաստատություններում, իսկ Արարատի ՄՓՎ պետը վստահեցրել է, որ նմանատիպ ուսումնավարժանքները կրելու են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը