copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:46 12-11-2022

Թշնամու ագրեսիայի հետևանքով զոհվածի 23-ամյա կինը ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժիններից մեկի հերթապահ ծառայություն, և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջկա դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լիլիթ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն նա ստացել է «պարանոցի ճմլման ակոս» մարմնական վնասվածք։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 11-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 06։00-ն ընկած ժամանակահատվածում Լիլիթ Հ․-ն իրենց տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լիլիթ Հ․-ի ամուսինը վերջին պատերազմական իրադարձությունների ժամանակ թշնամի-հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվել է։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան