copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:58 12-11-2022

Սպասում էինք, որ Արղամանյանենք մի բան կբստրեին. Բերդի կալանավորված համայնքնապետի փաստաբան

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Oragir.News-ի հետ զրույցում Մանուչարյանի փաստաբան Արման Թամրազյանն ասաց. «Որոշումը դեռևս չենք ստացել, չգիտեմ` ինչ հիմքով է գրել վարույթ իրականացնող մարմինը, թաքնվելու և խոչընդոտելու հիմքերն էր գրել, թե դատարանն ինչ է գրել որոշման մեջ, չգիտեմ, որովհետև դեռ որոշումը չեմ ստացել։ Եղել է դա հենց ձերբակալման օրը՝ այս ամսվա տասին»։

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, պատասխանեց. «Պատրաստվում ենք որոշումը վերաքննիչ տանել՝ որոշումը ստանալուն պես»։ Իսկ հարցին, թե հոգեբանորեն ինչ վիճակում է Բերդի կալանավորված համայնքապետը, պատասխանեց՝ շատ լավ հոգեբանական վիճակում է. «Կարող եմ ասել, որ իրավական որոշումը սխալ է տված, ակնհայտ ծանր հոդվածով, և հիմքերն էլ կալանավորման շատ թույլ են, այսպես ասած ՝ առհասարակ գոյություն էլ չունեն։ Դատավորը Դավիթ Արղամանյանն էր, ու մեզ համար ակնհայտ էր, որ նա այդ միջնորդությունը բավարարելու է, ուրիշ որևէ բան չեմ կարող ասել։ Հոգեբանորեն իսկապեսպես շատ լավ վիճակում է Մանուչարյանը, այնպես չէ, որ մենք այդպիսի գործողությունների չէինք սպասում, սպասում էին, տառապանքներս փորձ ունի, գիտեինք , որ մի բան պետք է հրահրեին ու բստրեին»։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին Բերդի նորընտրիր ավագանու նիստից անմիջապես առաջ, նիստի ընթացքում պետք է ընտրվեր համայնքի նոր ղեկավար։ Սեպտեմբերին կայացած ընտրություններում Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը ստացել էր 50 տոկոսից ավելի ձայն, սակայն Մանուչարյանը չէր հրաժարվել էր մանդատից և ինքնաբացարկ էր հայտնել: Ընդ որում՝ Մանուչարյանը դիմում գրել էր բանտում, որտեղ գտնվում էր անցած տարվա նոյեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին ապօրինի շինարարությունը չդադարեցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Նշենք նաև, որ 11 կողմ ձայնով Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան