copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:02 09-11-2022

Շնորհավորեք Փաշինյան Նիկոլին, անխնա շնորհավորեք. Կարեն Հեքիմյան

«Յուրաքանչյուր ժողովրդի օրացույցում կան հաղթանակի և պարտության, ուրախության և սգո, խայտառակության և հպարտության օրեր: Բոլոր օրերն էլ նշվում են այս կամ այն կերպ: Չեն կարող չնշվել, քանզի, ի վերջո, դրանք պատմական օրեր են»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը:

«Օրինակ՝ ապրիլի 24-ին մենք սգում ենք: Եվ, միայն այն հանգամանքը, որ այդ օրն առկա է մեր և մի շարք պետությունների օրացույցում, պաշտոնական Անկարային, ապացուցելու համար իր «անմեղությունը», ստիպում է պարբերաբար տարատեսակ քայլերի գնալ: Այլ կերպ ասած, ապրիլի 24-ի գոյությամբ, պաշտոնական Անկարան անվերջ արդարանալու դատապարտվածություն ձեռք բերեց:

Նոյեմբերի 9-ը մեր օրացույցում պետք է ամրագրվի, որպես խայտառակ օր: Անձամբ ես ամեն տարի այս օրը պատրաստվում եմ շնորհավորել Փաշինյան Նիկոլին հայ ժողովրդի դեմ մեծ հակամարտությունում տարած հաղթանակի առթիվ: Կարծում եմ, որ այդ դեպքում, այնպես, ինչպես պաշտոնական Անկարան, Փաշինյան Նիկոլը նոյեմբերի 9-ի համար անվերջ արդարանալու դատապարտվածություն կունենա:

Եվ, ուրեմն, շնորհավորեք նրան հայ ժողովրդի հանդեպ տարած հաղթանակի առիթով, անխնա շնորհավորեք»,- գրել է Հեքիմյանը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան