copy image url
Միտք 2 տարի առաջ - 16:39 21-12-2023

Փաշինյան Նիկոլը կրկին բացահայտ ձեռնածության անցավ․ Կարեն Հեքիմյան

«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյան Նիկոլը կրկին բացահայտ ձեռնածության (մանիպուլյացիա) անցավ:
Վերջինս խոսեց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացի մասին և առաջարկեց գիտաշխատողների 2025թ(՞) աշխատավարձը համեմատել 2018թ (՞) աշխատավարձի հետ:
Իսկ ինչու՞ 2025 կամ 2018թթ: Ավելի լավ չէ՞ համեմատել, օրինակ` 1913թ և 2050թթ:
Ինչու՞ եմ հատկապես այդ թվականները նշում:

Որովհետև, ԽՍՀՄ-ի տարիներին ամեն ինչ համեմատում էին 1913թ հետ և համեմատելու արդյունքում անընդհատ նշում էին, թե ինչ հզոր բան է կոմունիզմը: Իսկ 2050թ, ըստ Փաշինյան Նիկոլի, Հայաստանն ունենալու է 5 մլն բնակիչ և դառնալու է ֆուտբոլային գերտերություն: Դրանից բացի` 2050թ Փաշինյան Նիկոլը կդառնա 75 տարեկան:

ՀԳ. 2018 և 2025 թվականների գիտաշխատողների աշխատավարձը համեմատելու փոխարեն լավ կլիներ, որ Փաշինյան Նիկոլը համեմատեր այդ թվականների ՀՀ տարածքի թվային արտահայտությունները և պարզեր, թե ինչքանով է փոքրացել իմ Հայրենիքը»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում