Ներքին 3 տարի առաջ - 16:41 05-11-2022

Ադրբեջանական նավերը՝ Սևանա լճում. ևս մեկ նահանջ և հենց դա կլինի. Հոխիկյան

Թշնամու հաջորդ թիրախը Սևանա լիճն է. Արդեն Արտանիշի, Փամբակի, Գեղամասարի վերեւում կանգնած են, եւս մեկ նահանջ մեր կողմից եւ թշնամին կհայտնվի Սեւանա լճի ափին, դուք պատրա՞ստ եք Սևանա լճում տեսնել ադրբեջանական նավեր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատության հրապարակում միասնության հանրահավաքի իր ելույթում նշեց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Թշնամին խնդիր ունի գրավել Վարդենիսից մինչեւ Ճամբարակ, Արտանիշ, Փամբակ, Գեղամասար, Ակունք գյուղերը եւ առաջ գալ: Դրա մասին նա հայտարարել է անթաքույց: Հանգիստ չենք ապրի՝ Արցախը հանձնելով: Արցախը հանձնելուց հետո կորցնելու ենք ամբողջ Հայաստանը, թշնամու հաջորդ թիրախում Տավուշի մարզն է, որովհետեւ խնդիր ունի Վրաստանի հարավը գրավելու, Մառնեուլը գրավելու: Սա նաեւ վրացիները թող լավ հասկանան»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան