Ներքին 3 տարի առաջ - 16:04 05-11-2022

Հավատում եմ, որ հայոց  եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին. Բագրատ Սրբազան

Ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր կյանքի ամենաորոշակի երևույթն անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսից տագնապի, հուսահատության և վախի լեզվով։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու և ամենուր, առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, կասկածի, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո. մեր հույսը մեր Աստծո, մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով», - հայտարարեց սրբազանը։
Նա նշեց, թե պետք է հրաժարվել ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվել հույսը միայն բարեկամների վրա դնելուց։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե որքան էլ խոցված, բայց Արցախն իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել։

«Այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Հավատում եմ, որ հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան