«Վարչապետը՝ Թվիթերից զատ, մեր ՔՊ համաժողովի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ-ն պաշտպանում է ռուսական առաջարկները և վարչապետը Սոչիում պաշտպանել է ռուսական կողմի առաջարկները։ Մենք գործում են ՌԴ առաջարկների տրամաբանությամբ և վարչապետն առաջարկել է հայտարարության տեքստի մեջ բառացի հղում անել ռուսական առաջարկներին, բայց պետք է շատ պարզ բան հասկանալ, որ քննարկումները եռակողմ էին, և այս դեպքում այս առաջարկների արձանագորումը կարող էր տեղի ունենալ առնվազն այն դեպքում, երբ կողմերից երկուսը պաշտպանեին այդ առաջարկները»,-ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով երեկ՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։
Կոնջորյանի խոսքով, այն, ինչ հրապարակել է վարչապետը, դա տեղի է ունեցել նաև փակ դռների հետևում. «Քանի որ պարբերաբար ներքաղաքական տիրույթներում է շահարկվում և ինչ-որ քաղաքական տարբեր սազանդարներ ու դավադրապաշտական բայղուշություններ իրականացվում, ուզում եմ արձանագրվի, որ այո՛, վարչապետը պաշտպանել է ռուսական կողմի առաջարկները։ Վարչապետը հանդիպման ժամանակ նաև առաջարկել է, որ երկարաձգվի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման ժամնկետները։
Առաջարկը ուղիղ հնչել է, ու սա վկայում է այն մասին, որ մեզ համար ԼՂ ժողովրդի անվտանգությունը չափազանց կարևոր է և խաղաղպահները, որպես ԼՂ անվտանգության կարևորագույն երաշխավոր այս պահին, նրանց երկարաձգման անհրաժեշտության մասին խոսել է հենց վարչապետը»։