copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:47 18-01-2022

Վարչապետը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունվարի 18-ին հաստատվել են մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակված որոշումներում:

Մասնավորապես, ըստ վարչապետի 63 – Ա որոշման՝ հաստատվել է Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հայկական կողմից հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 64 – Ա որոշման՝ հաստատվել է Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 62 – Ա որոշման՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը