copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:49 27-10-2022

Չինարի գյուղում դպրոցի ջեռուցման համակարգը ավելի լավն է, քան, ասենք, Իջևանի N 1 դպրոցինը

«Մեր տարածաշրջանը տարբեր կլիմա ունի, այսինքն` Նոյեմբերյանի տարածաշրջանը բավականին տաք է, Բերդի տարածաշրջանի Վերին Կարմրաղբյուրը բավականին բարձր է ու ցուրտ է, այնպես չէ որ մենք սպասում ենք ինչ-որ մի կոնկրետ օրվա, որ այդ օրը ջեռուցման մեկնարկը տանք։ Ջեռուցումը մենք իրականացնում ենք ըստ նպատակահարմարության»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը՝ խոսելով մարզի դպրոցների ջեռուցման մեկնարկից։

«Որտեղ ցուրտ է, ջեռուցվելու է։ Եթե Իջևանում տաք է, քսան աստիճան է, չենք ջեռուցելու, եթե մեկ այլ տեղ՝ ասենք՝ Իծաքարում, ցուրտ է, մենք արդեն 15 օր առաջ ջեռուցում ենք միացրել այնտեղ, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե մինիմալը քանի աստիճան պետք է ապահովեն դասասենյակում, որ դասապրոցես անցկացվի, Հարությունյանն ասաց. «18 և ավելի՝ սենյակային ջերմաստիճան, որ երեխան վերարկուով չնստի դասին»։

Հետաքրքրվեցինք Հարությունյանից, իսկ ինչով են ջեռուցում դպրոցները, նավթի վառարանները դեռ կա՞ն։

Հարությունյանն ասաց. «Տարբեր են․ ունենք կենտրոնացված ջեռուցում, ունենք սովորական ջեռուցման համակարգ, ինչպես որ, ասենք, տներում կա, ունենք փայտե վառարաններով, ամեն ձևի, ունենք դպրոցներ՝ էլեկտրական վահանակներ են դրված, հոսանքով ենք ջեռուցում․ տարբեր է»։

Մարզում կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են նավթի նախկին վառարաններով, շա՞տ են այդ դպրոցները․ հարցրինք Հարությունյանին. «Հհարկե կան, 15-ից ավելի են, բայց գիտեք՝ ինչ տիպի դպրոցներ են, ասեմ, իմանաք, օրինակ՝ դպրոց, որտեղ կա ընդամենը 13 աշակերտ, դե հիմա հսկայական դպրոց է, չես կարող ջեռուցել 13 աշակերտի համար։ Դա Բարեկամավանի դպրոցն է։ Բայց տարբեր են․ մենք ունենք դպրոց, որ ունի 13 աշակերտ, ունենք դպրոց, որն ունի 905 աշակերտ։ Իրարից շատ տարբեր են․ ունենք դպրոց, որ մասնաշենքերն առանձին ջեռուցման կաթսաներ ունեն, գազաֆիկացված է՝ ջեռուցման առանձին կաթսաներով»։

Հարցին, թե հնարավո՞ր է, եղանակային ցուրտ պայմաններից ելնելով, դասաժամերը կրճատվեն, Հարությունյանն ասաց. «Եթե լինի նման իրավիճակ, որ դպրոցում լինի շատ ցուրտ, բնականաբար դպրոցը կդիմի, կհասկանանք, կկրճատենք։ Հիմա այդ մասին խոսք չկա, հիմա հոկտեմբերն է»։

Հարցին, թե սահմանամերձ գյուղում ջեռուցման համակարգը ինչպիսին է, Հարությունյանը պատասխանեց. «Տարբեր են․ օրինակ՝ Չինարի գյուղում գազաֆիկացրել ենք անցած տարի, ջեռուցման կաթսաներ ենք տեղադրել։ Սահմանամերձ գյուղերում կարող է աշակերտների թիվը քիչ լինի, բայց մեծ ուշադրություն ենք դարձնում, հիմա Չինարի գյուղում դպրոցի ջեռուցման համակարգը ավելի լավն է, քան, ասենք, Իջևանի N 1 դպրոցինը, այսինքն՝ ավելի մեծ ուշադրություն այնտեղ ենք դարձրել, քան այստեղ»։

Հայությունյանն ասաց, որ սահմանամերձ Ոսկեպարի դպրոցում էլ են ջեռուցման հարցը լուծել, հիմա տանիքի վերանորոգման աշխատանքներ են անում։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի