copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:39 19-09-2023

Ինչպես է Իջեւանի թիվ 5 դպրոցի փոխտնօրենը հայտնվել Տիգրան Ավինյանի երեւանյան քարոզարշավին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» շարունակում է տեղեկություններ ստանալ, թե հեռավոր մարզերից ովքեր են սեպտեմբերի 15-ին մասնակցել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի վերջին քայլերթ-հանրահավաքին:

Պարզվում է՝ հնդիկներից, պակիստանցիներից զատ՝ ցույցին մասնակցել է նաեւ Իջեւանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Թագուհի Աղասարյանը, որը նաեւ հայտնվել էր տեսախցիկների առաջ եւ չէր կարողացել թաքցնել, որ Տավուշից է եկել:

Ուշագրավ է այն, որ ընկեր Աղասարյանը սոցցանցերում երբեք աչքի չի ընկել իր քաղաքական ակտիվ դիրքորոշումներով, իսկ թե ինչու էր հանկարծ իր մոտ նման «ցանկություն» առաջացել Իջեւանից հասնել Երեւան՝ Ավինյան Տիգրանի հետ փողոցները չափչփելու համար, առնվազն կարելի է կասկածել, որ հրահանգը եղել է «վերեւներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից