copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:29 09-10-2022

Կիևը հայտնում է Զապորոժիե քաղաքում մարդկային կորուստների մասին

Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիե քաղաքի նկատմամբ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ։

Զապորոժիե քաղաքը վերջին օրերին ռուսական հարձակումների թիրախ է դարձել։ Չնայած շրջկենտրոն քաղաքը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ, սակայն համանուն շրջանի մեծ մասը վերահսկվում է ռուսական զինված ուժերի կողմից։

Զապորոժիեի նահանգապետ Ալեքսանդր Սթարուխը հայտնել է, որ հրթիռակոծության արդյունքում քաղաքում 9-հարկանի շենք է փլուզվել, ևս հինգ շինություն լիովին ավերվել է։ Սթարուխը նաև հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես խաղաղ բնակչության նկատմամբ հերթական դաժան հարձակում։ Զելենսկին նաև նշել է, որ նրանք, ովքեր նման հրամաններ են տալիս և կատարում, պատասխանատվություն են կրելու օրենքի և ժողովրդի առաջ։

Նշենք, որ Զապորոժիե քաղաքի նկատմամբ հրթիռակոծությունները ուժգնացան այն բանից հետո, երբ նախօրեին ուկրաինական ուժերը պայթեցրել էին Ռուսաստանը Ղրիմին կապող կամուրջը։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև