copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:25 30-09-2022

Ալիևը մտադիր է կրկնապատկել գազի արտահանումը Եվրոպա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն առնվազն կկրկնապատկի դեպի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոփանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է այսօր՝ Բուլղարիա կատարած այցելության շրջանակներում այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ալիևն ընդգծել է, որ բուլղարական կողմի հետ քննարկված հիմնական հարցը եղել է էներգետիկ անվտանգության ոլորտում ձեռնարկվելիք լրացուցիչ քայլերը։ Նրա խոսքով՝ Բուլղարիայի նախագահի հետ քննարկել են նաև Բուլղարիա արտահանվող ադրբեջանական գազի ծավալների ավելացման հարցը, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

«Էներգետիկ անվտանգության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր են, բայց ներկա պայմաններում այդ նշանակությունն ավելի է մեծացել։ Սա լավ հասկացեք, հետևաբար, մենք անում ենք հնարավորը գազի արդյունահանումը մեծացնելու և մեր գործընկերներին բնական վառելիք մատակարարելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հավելել է, որ վերջերս Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվել է հուշագիր՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։ Նա նշել է, որ այս հուշագրի հիման վրա առաջիկա մի քանի տարիներին Բաքուն առնվազն կկրկնապատկի գազի արտահանումը Եվրոպա, և դրա հնարավորությունները կան։

«Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր։ Գազի փոխադրման նոր և դիվերսիֆիկացված ենթակառուցվածքը մեզ թույլ է տալիս բնական գազ մատակարարել բազմաթիվ երկրների։ Իհարկե, այս ոլորտում ձեռք բերված հաջողությունները հիանալի հիմք են հետագա ծրագրերի համար»,- եզրափակել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ