copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 31-08-2022

Մարդու կյանքը գնահատվում է 3 մլն դրամ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ 2022 թ. օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի եւ վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց 150 հազար դրամ կտրամադրեն, երեք եւ ավելի օր բուժվածներին՝ 300 հազար, զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) համար՝ 3 մլն դրամ։ Անձի մասին ստույգ տեղեկատվություն չունենալու դեպքում` 1 մլն դրամ: Բյուջեից կպահանջվի մոտ 55 միլիոն դրամ։

Փաստորեն, պետությունը հոգում է միայն խեղված եւ զոհված անձանց մասին, այն էլ՝ առավելագույնը 3 մլն դրամ, իսկ եկամտի աղբյուրը կորցրած «Սուրմալուի» առեւտրականներին որեւէ փոխհատուցում նախատեսված չէ։ Նշենք, որ դեպքից կես ամիս անց կան ձերբակալվածներ` 3-ը պահեստը շահագործող անձինք են: Սակայն որեւէ պետական պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, կամ հրաժարական չի տվել, իսկ փոխտնօրենին ձերբակալեցին, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են