Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 26-10-2024

2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկամուտ․ Զարուհի Բաթոյանի և նրա մոր ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի և նրա մոր՝ Աղավնիկ Ալթունյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, իսկ 2019-2020 թվականներին նախարարի պաշտոնը։ Բաթոյանը պաշտոնանկ է արվել 2020-ի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ 2021-ի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Զարուհի Բաթոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 մլն 423․677 դրամ, 500 դոլար և 335 եվրո, տարեվերջին՝ 12 մլն 069․825 դրամ, 500 դոլար և 335 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Հաշվետու տարում Բաթոյանի եկամուտները կազմել են 11 մլն 327․539 դրամ, որից 10 մլն 107․843 դրամը Ազգային ժողովից, 72․760 դրամը՝ Սեռական և վերարտադրողական իրավունքի եվրպական պառլամենտական ֆորում ստացած աշխատավարձն է, 587․936 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 559․000 դրամը Արդշինբանից ստացած այլ եկամուտը։

Պատգամավորի մայրը՝ Աղավնիկ Ալթունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Վերջինս 25 հազար դրամ անվանական արժեքով բաժնեմաս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում, իսկ գործարքի մյուս կողմը Արտավազդ Մաչյանն է։

Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 12 մլն դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել 14 մլն դրամ։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 230 հազար դրամ, տարեվերջին՝ 971 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել 1․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 300 հազար դրամ։

Աղավնիկ Ալթունյանի տարեկան եկամուտները կազմել են 2 մլն 039․247 դրամ, որից 1 մլն 380․657 դրամը Ինեկոբանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն և այլ հատուցումն է, 501․000 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 157․590 դրամը Ռեգո Ինշուրանս ընկերությունից ստացված ապահովագրական հատուցումն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով