Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:40 18-08-2022

Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 01։40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է, որ «ձախ ստորանրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ երիտասարդը:

Համաձայն բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ 27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վիրավորում շնչափողի վնասումով, երկկողմանի պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է տուժողի հագուստը, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան