Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում, վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության։