copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:29 19-06-2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից:

Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:

Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել 17.06.2026 թվականի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17.06.2026 թվականի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Որոշմամբ պահանջված ապացույցները ԿԸՀ-ն ՀՀ վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ՝ որոշումը ստանալու պահից: Գլխավոր դատախազությունը սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ։ Դատարանը գտել է, որ սույն գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է ՀՀ գլխավոր դատախազության վրա, ուստի, դատախազությանը պետք է ներգրավել որպես երրորդ անձ։ Գործի դատաքննությունը նշանակվել է հունիսի 22-ին՝ ժամը 10:30-ին։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 17-ին դռնփակ նիստում քննել և բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները։ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։ Հատկանշական է, որ ՀԿԿ-ն դեռ հունիսի 5-ին էր հաղորդագրություն տարածել, որում խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։ Դավիթ Ղազինյանը տարբեր հարցազրույցներում բազմիցս հերքել է դա։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ առնվազն հունսի 5-ից նախաքննական մարմինը հանրայնացրել էր ձայնագրությունը, այդ ողջ ընթացքում Դավիթ Ղազինյանը գտնվել է ազատության մեջ, ուստի, պարզ չէ, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել կալանավորման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Ղազինյանին կալանավորելու մաիսն ՀԿԿ միջնորդությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը