Հաղորդավար Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ առաջացած աղմուկին: Նրա խոսքով՝ երկիր մուտք գործող անձանց ֆիլտրացիան ու վերահսկողությունը նախևառաջ պետության պարտականությունն է։
Ղազարյանը նշել է, որ բնականոն չէ, երբ, օրինակ, տաքսու վարորդը կարող է մեքենան կանգնեցնել փողոցի մեջտեղում՝ նամազ անելու համար, կամ որևէ մեկը Երևանի կենտրոնում ցուցադրի Գորշ գայլերի նշանը։
Հաղորդավարն ընդգծել է, որ հայերը փոքր ազգ են, և որոշակի հարցերում ազգայնական մոտեցումը մեզ հատուկ է ու հասկանալի:
Հիշեցնենք, որ քննարկումների ալիքը բարձրացել էր ինֆլուենսեր Սոնա Մանուկյանի հայտարարություններից հետո, ում խոսքերը հանրության մի մասի կողմից որակվել էին որպես ռասիստական։
Արա Ղազարյանը, սակայն, հավելել է, որ չի կարծում, թե բլոգերի խոսքը միտված է եղել ազգային թշնամանք հրահրելուն կամ կոնկրետ ազգի ներկայացուցիչներին վիրավորելուն, և խնդիրը պետք է դիտարկել բացառապես իրավական ու պետական կարգավորումների տիրույթում: