copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:33 09-08-2022

Շիրակցի գերիների հարազատները գիշերել են կառավարության դիմաց

Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք դեռ օգոստոսի 8-ից կառավարության շենքի առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ երեկ իրենց պահանջը լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մեկը չի ընդունել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, տղամարդը մանրամասներ չի նշել. դեռ կազմակերպչական հարցեր կան քննարկելու, որից հետո կորոշեն իրենց անելիքը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են լրատվամիջոցների կողմից իրենց ակցիայի լուսաբանմանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան