copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:07 31-12-2021

Մեր տղաները գերության մեջ են․ Շիրակցի գերիների հարազատներ

Այս պահին Շիրակի մարզի գերիների հարազատները բողոքիա ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք Շիրակի մարզից հասել են Երևան, պահանջելու անհապաղ քայլեր ձեռնարկելու, որպեսզի իրենց որդիները տուն վերադառնան։ «Կառավարության շենքի դիմաց ենք, շուրջ երեք տասնյակ մարդ կա։ Մենք եկել ենք ստեղ, մեր երեխեքին ենք պահանջում, մեր պահանջն է վերադարձնել մեր երեխաներին»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Շիրակցի գերիներից մեկի ծնողը։ Նա նշեց, որ գիտեն, որ կառավարությունը մինչև երկուշաբթի չի աշխատելու, բայց իրենք չէին կարող տանը նստել և Նոր տարի նշել, երբ իրենց որդիները գերության մեջ են։ «Մենք որպես ծնողներ չկարողացանք ամանորը մեր տներում անցկացնել, մեր բողոքը արտահայտում ենք այս կարգով։ Արդեն երկրորդ ամանորն է մեր որդիները տանը չեն»,- ասաց գերեվարվածի մայրը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ չեն եկել հույսով, որ ինչ-որ մեկի հետ կհանդիպեն, այս կերպ ուղղակի իրենց բողոքն են արտահայտում։ Ամանորը կդիմավորեն կառավարության շենքի դիմաց, կմնան այստեղ մինչև առավոտ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան