copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:43 03-08-2022

Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է․ «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը՝ ունենալով մեկ նպատակ․ հայաթափել Արցախը՝ զրկելով արցախցիներին՝ իր հողում ապրելու անբեկանելի իրավունքից։

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը, երեկ և այսօր արդեն փաստացի նոր պատերազմ է հայտարարել Արցախին։

Տեղի ունեցած գործողությունների արդյունքում զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։

Այս ամենը հերթական անգամ տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո՝ երբեմն երկկողմանի խաղաղության ստանդարտ կոչերի ուղեկցությամբ։

Այնինչ, Ադրբեջանի սանձարձակ վարքագիծը 2020թ. պատերազմի և հետագա դեպքերի նկատմամբ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը շարունակում է ծնել նոր հանցագործություններ հայության դեմ։

Միջազգային հանրության համար տնտեսական շահը շարունակվում է գերակայել համամարդկային արժեքներին, որոնք իբրև այդ նույն միջազգային հանրության համար սկզբունքներ են։

Մեկ անգամ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն ակնկալում է Ադրբեջանի գործողություններին տալ հստակ գնահատականներ՝ հստակ աջակցելով տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ անգամ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիան չի կոտրել արցախցու՝ իր հողում ապրելու կամքը և արցախցին շարունակելու է անգամ իր կյանքի գնով ապահովել Արցախում ապրելու իր անբեկանելի իրավունքը՝ ի հեճուկս Ադրբեջանի հանցագործ քաղաքականության և միջազգային հանրության լուռ համաձայնության»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել