copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:58 30-07-2022

Իսկ ի՞նչ գիտեք, գուցե թուրքերի պատվերով կամ վերջիններիս հանձնարարությամբ արված հերթական անարգանքն է․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերը Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը պատիժ է նախատեսում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, դրանք տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մատչելի դարձնելու կամ անորոշ անձանց շրջանակում այդպիսի նյութ տարածելու համար:

Դատախազությունն օրինակ, էլի՞ գերեզմանի պես լուռ ա:

Իսկ ի՞նչ գիտեք, գուցե թուրքերի պատվերով կամ վերջիններիս հանձնարարությամբ արված հերթական անարգանքն է:
Հղումը մեկնաբանությունում»:

Հիշեցնենք, երեկ oragir.news-ը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: