Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: