copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:15 14-03-2025

Նիկոլ Փաշինյանը Պուտինի պատվերով կամ ցուցումով «արևմտամետ» է խաղում և «ֆռռացնում» Արևմուտքին. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ընդունել է մայիսի 9-ի շքերթին մասնակցելու Պուտինի հրավերը:

Սա հերթական, և ըստ իս ընդամենը ներքաղաքական տեղեկատվա-քարոզչական զբաղմունք ենթադրող աժիոտաժն է առաջացրել թեմայով, որի վերաբերյալ մի քանի դիտարկում կանեմ ստորև:

2022 թվականից խոսում եմ այն մասին, որ չեմ կարծում, թե Հայաստանն իրապես կատարում է շրջադարձ դեպի Արևմուտք:

Այո, ուկրաինական պատերազմի մեկնարկից, նաև դրա առաջին տարում Ռուսաստանի համար բավականին բարդ իրավիճակից հետո նկատելի էր, որ Երևանը ավելի մեծածավալ խաղադրույք կատարում է արևմտյան ուղղությամբ:

Բայց, դարձյալ, բազմիցս նշել եմ, որ ես այդ քայլերում չեմ տեսնում ռազմավարական խորություն և համարում եմ, որ դրանց նշանակությունն ու տրամաբանությունը առավելապես տակտիկական է:

Միևնույն ժամանակ, իմ բացատրությունն այն է, ներեցեք՝ «պարզունակությունը» չէ, թե Նիկոլ Փաշինյանը Պուտինի պատվերով կամ ցուցումով «արևմտամետ» է խաղում և «ֆռռացնում» Արևմուտքին:

Այդօրինակ գնահատականը առաջին հերթին նշանակում է հենց արևմտյան էլիտաների, հատուկ ծառայությունների, հետախուզությունների հիմարության կամ տգիտության կանխավարկած, էլ չասած լսարանի հանդեպ այդպիսի կանխավարկածով մոտեցման մասին:

Մտածել, թե միջազգային հարաբերություններում այն էլ այնպիսի ուժային կենտրոնների հետ հարաբերություններում, ինչպիսիք ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, ԵՄ, հնարավոր է այդպես «էխխ ֆռռացնել»՝ Պուտինի «պատվերով արևմտամետ» ձևանալով, նշանակում է մտածել, որ այդ կենտրոններում նստած են կատարյալ ապուշներ:

Բուն իրավիճակն այն էր, և այն է, որ Երևանի տակտիկական «թեքումը» դեպի եվրաատլաանտյան ուղղություն, չէր հակասում Ռուսաստանի խնդիրներին: Երևանը մասնակի ազատում էր Ռուսաստանին պատասխանատվությունից, բայց գլխավոր նպատակը դա չէր, այլ եվրաատլանտյան դերակատարներին պատասխանատվության դաշտ բերելը, հնարավորինս: Որովհետև, Ռուսաստանը մնալով այդ դաշտում, միևնույն է չէր լինելու իր պատասխանատվության չաձին, ըառին ու ոգուն համապատասխան, շատ հայտնի պաատճառներով, որոնց մի մեծ մասի վերաբերյալ ինքս խոսում եմ դեռ 2011-12 թվականներից:

Բայց, խնդիրը Երևանի համար չէր էլ սահմանափակվում միայն պատասխանատվությունների վերաբաշխումով:

Խնդիրը այն էր, որ Ռուսաստանի հետ ուժգնացող դիմակայության մեջ մտնող եվրաատլանտյան էլիտաները բերվելով պատասխանատվության թեկուզ հարաբերական մի աստիճանի, որոշակիորեն կաշկանդված լինեին Կովկասը ՌԴ «ոտքերի տակ այրելու» «գայթակղության» հարցում: Որովհետև, այդ հրդեհը կարող էր այրել ՌԴ ոտքերը, սակայն Հայաստանը կայրվեր ամբողջ մարմնով, գրեթե այնպես, ինչպես օրինակ Ուկրաինան:
Այս խնդիրը լուծվեց Արցախի գնով:

Կարո՞ղ էր լուծվել այլ կերպ:
Ես համենայն դեպս կողմնակից չեմ այն տարբերակին, երբ հանրությունների համար որևէ տնտեսական, ռազմա-քաղաքական, անվտանգային հարցի պարագայում ընդունելի է լինում որևէ կառավարության բացատրություն, թե՝ «մենք ոչինչ չէինք կարող անել»:

Պետությունները և դրանց կառավարությունները հենց նրա համար են, որ ժողովուրդների, հանրությունների համար կարևորագույն, բախտորոշ, ճաակատագրական հարցերում բացառվեն այդօրինակ «բացատրությունները» և իրավիճակները, թե՝ «մենք ոչինչ չէինք կարող անել»»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը