Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 58 րոպե առաջ - 21:08 18-09-2026

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ օդանավակայանի խաչմերուկի հատվածում

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են, և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

Ամենից շատ դիտված