Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:24 18-09-2026

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերը բացահայտել են հանցագnրծության շուրջ 660 դեպք

Յուրաքանչյուր հերթափոխ Ոստիկանության գվարդիայի ծառայողների համար սկսվում է հրահանգավորմամբ։ Սահմանված երթուղում տեղաշարժից մինչև տարբեր իրավիճակներում կոնկրետ գործելակերպ․ նախապես հստակեցվում են ծառայության բոլոր մանրամասները։

Ոստիկանության գվարդիայի յուրաքանչյուր ծառայող հստակ գիտի անելիքը՝ ապահովել հանրային անվտանգությունն ու անհրաժեշտ պահին լինել քաղաքացու կողքին։

Հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը Գվարդիայի ծառայողները բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք։ Մասնավորապես՝ արձանագրվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու՝ 215, սառը զենք պահելու և կրելու՝ 203 դեպք։ Բացահայտվել են նաև ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության և այլ դեպքեր։

Ոստիկանության գվարդիայի շրջիկ ծառայության կազմակերպման հիմքում օպերատիվ իրավիճակի շարունակական գնահատումն է։ Գրանցված արդյունքների հիման վրա փոփոխվում են երթուղիներն ու վերակարգերի տեղաբաշխումը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ուսումնական հաստատությունների հարակից տարածքները։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանի խոսքով՝ «2026 թվականի առաջին եռամսյակի ավարտից հետո բուհական և հանրային այլ վայրերում գրանցված դեպքերի հիման վրա իրականացվեց վերլուծություն, բուհական հատվածներում վերակարգերի տեղորոշման փոփոխություն, ինչպես նաև վերակարգերի խտացում։ Երկրորդ եռամսյակի վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ բուհական և հանրային այլ վայրերի տարածքներում միջանձնային կոնֆլիկտներ տեղի չեն ունեցել»։

Նոր երթուղիների ներդրմամբ ընդլայնվում է Ոստիկանության գվարդիայի ծառայողների ներկայությունը հանրային տարածքներում, իսկ շրջայցերը հնարավորություն են տալիս կանխել հնարավոր միջադեպերը՝ չեզոքացնելով դրանց առաջացման ռիսկերը։

Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում գրանցված արդյունքները հիմք են հաջորդ ծառայությունն առավել հասցեական և արդյունավետ կազմակերպելու համար։ Երթուղիները վերանայվում են, շրջիկ կարգախմբերը՝ վերաբաշխվում, իսկ նպատակը մնում է անփոփոխ՝ պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է