copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:41 30-07-2022

Շվեյցարական բանկն արգելափակել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի անձնական հաշիվը

Շվեյցարական բանկերից մեկն արգելափակել է Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովի անձնական հաշիվը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով մշտական ​​ներկայացուցչությանը։

Թե որ բանկի մասին է խոսքը, չի նշվում։ Այնուամենայնիվ, մշտական ​​ներկայացուցչությունը նշել է, որ հաշիվը, ի թիվս այլ բաների, օգտագործվել է բժշկական ծախսերը հոգալու համար և արգելափակվել է «դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի պաշտոնական կարգավիճակի պատճառով»։